Ո՞ր տարիքից  երեխաներին կարելի է գաջեթներից օգտվել. մասնագետի կարծիք

27 ապրիլի, 2019  15:05

Ո՞ր տարիքից  երեխաներին կարելի է թույլ տալ գաջեթներից օգտվել: Այս հարցի պատասխանը պարզելու համար NEWS.am Medicine -ի թղթակցին օգնել է Կարինե Աբելյանը՝ «Վորլդ Վիժն Հայաստանից» փորձագետը:

Մասնագետի կարծիքով՝ մինչեւ 2 տարեկան երեխաներին կտրականապես չի կարելի օգտվել ոչ մի գաջեթներից. այդ տարիքում նորմալ զարգացման համար նրանց հարկավոր է շփում մարդկանց հետ:

2-6 տարեկան երեխաներին, ըստ փորձագետի, գաջեթներից կարելի է օգտվել օրական 30 րոպեից ոչ ավել: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի երեխային սմարթֆոն կամ պլանշետ տալ այն հույսով, որ երեխան դրա հետ խաղալով, չի խանգարի ծնողներին. ծնողները պետք է զբաղվեն երեխայի հետ եւ վերահսկեն նրա գործողությունները գաջեթների հետ: Ցանկալի է, որ երեխաները գաջեթներն օգտագործեն ընկերության եւ բարության մասին ուսուցանող մուլտֆիլմերի դիտման համար:

Փոքր տարիքի երեխաներին, ըստ փորձագետի, կարելի է մեկ ժամ օգտվել գաջեթներից, դեռահասներին՝ 2 ժամից ոչ ավել, որպեսզի նրանք բավարար ժամանակ ունենան ուսման, սպորտով զբաղվելու եւ ընկերնեորի հետ շփվելու համար:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՀԿ փորձագետները պասրզել էին, որ նտակյաց կյանքը եւ մանուկ հասակում տեսախաղերով տարվելը յուրաքանչյուրը տարեկան 5 մլն մարդու մահվան են հանգեցնում:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ գաջեթները կործանարար են մանկական հոգեկան աշխարհի համար. երեխաները, որոնք շատ ժամանակ են անցկացնում գաջեթների հետ, լուրջ վարքագծային խնդիրներ ունեն: Այսպիսով էկրանի առաջ 2 եւ ավելի ժամ անցկացնող երեխաները ուշադրության պակասի համախտանիշի եւ հիպերակտիվության զարգացման բարձր վտանգ ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում